пятница, 3 февраля 2012 г.

Թումանյանական շաբաթ

 Հովհաննես Թումանյան

 

1 օր – հանդիսավոր բացում

           Գրական երաժշտական կոմպոզիցիա

 

2 օր – հանդիպում Թումանյանի և նրա հերոսների հետ

 

3 օր -<< Անաղարտ պահենք մեր մայրենին>> –խաղ- մրցույթ հայոց լեզվից

 

4օր- <<Թումանյանը մեզ հետ>>- գրական –երաժշտական խաղ-մրցույթ

 

5օր- շաբաթվա փակում

 

1. Հանդիսավոր բացում

Պարույր Սևակ –Բարև

 

Հաղ.-1.Թում. –ը հայ մարդու շուրթերին է. քիչ կլինեն հայեր, որ առօրյա խոսք ու զրույցի մեջ, ուրախության կամ տրտմության պահին չմտաբերեն նրա քառյակներից կամ դարձվածքներից: Հայ մարդն իր ազգային բանաստեղծին ծանոթ է աշակերտական նստարանից, նույնիսկ ավելի վաղ, երբ դեռ կարդալ էլ չգիտեր ու լսում էր ավագների ընթերցումով: Թ.-ը մեզ է հասնում նաև այլ արվեստների միջոցով- երգ, օպերա, կինոնկար, թատրոն: ՈՒրեմն ամենքս էլ գիտենք Թ.-ին: ԵՎ ոչ ոքի մտքով  չի անցնում, որ Թ.-ը հայ բազմադարյան գրականության ամենաբարդ երևույթներից է: Բարդ? Պարզ ու պայծառ Թ.-ը, որ այնպես սերտորեն կապված է ժողովրդական պարզալուր ստեղծագործության հետ: <<Շունն ու կատվի >>, <<Գիքորի>>, <<Քաջ Նազարի>>, <<Մի կաթիլ մեղրի>> հեղինակը? Այո’, հենց նա և հենց այդ երկերում թաքցրած խորհուրդով:

  Ինչ խորհուրդ և ինչու թաքցրած?

 

2.Կոմպոզիցիա

 

Հնչում է <<Անուշի>> նախերգանքը:

Պատին Լոռվա  բնապատկերն է , Թ.-ի նկարը, պատի թերթեր, ասույթներ նրա մասին: Աջ անկյունում դրված է բազկաթոռ և փոքրիկ սեղան, վարում են 2 հաղորդավարները: Աստիճանաբար երաժշտությունը դանդաղում է և մարում:

 

-Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց

Ժայռերը` խորունկ նոթերը կիտած`

 Դեմ ու դեմ կանգնած համառ ու անթարթ

Հայացքով իրար նայում են հանդարտ:

 

-Նրանց ոտքերում գազազած գալի`

Գալարվում է գիժ Դև-բեդը մոլի,

Փրփուր է թքում անզուսպ երախով,

Թքում ու զարկում ժեռոտ ափերին                          ՈՒ գոռում գիժ-գիժ 

Փնտրում է ծաղկած ափերը հին-հին,                      Վա~շ-վի~շշ, վաշ-վի~շշ:

-1869 թվին հայոց այգիներն ինչ պտուղ տվին,

Հայոց արտերում ինչ բերք էր հասել

Դժվար է ասել:

Սակայն այդ թվին մայր Հայաստանի

Արգանդը եղավ սրբորեն բեղուն:

Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…

Նա պիտի դառնա պատանի,

Եվ երիտասարդ,և այր իմաստուն,

Անբախտ Մարոյին լացով սպանի,

Մեր հառաչանքը հասցնի Աստծուն:

 

-Մրմուռից դաղված նրա բերանով

Սարոյի նանը պիտի ողբ ասի,

Մըսրա զորքի հետ Դավիթը խոսի,

Գիքորը կանչի. <<էստի համեցեք…>>

Նա պիտի երգի` ինչ է կամեցել

Իր մոխրակալած հրակեզ հոգին,

Եվ որքան տրտում-նույնքան կենսագին`

Տարիներ հետո նա պիտի դառնա

Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…

  

-Նա մեծ էր հողո’վ, արյունո’վ ; -Արմատներ ուներ նա հողում:

Իր երգերը -գեղջուկ նաիրցու քրտինքով էր ողողում:

Հանճարեղ երգերում նրա- իր երկրի արևն էր շողում:

Նա մեծ էր հողո’վ, արյունո’վ:- Արմատներ ուներ նա հողում:

 

Հաղ. 1- Հեղեղի պես իջավ նա առասպելական Լոռու վայրենի լեռներից, բերելով իր հետ մի ամբողջ բնություն` հուռթի և բազմատարր, մի ամբողջ հինավուրց ժողովուրդ` իր տոհմիկ երգով ու խոսքով , հույզերով ու երևակայությամբ:Եվ ինչպես ստեղծող մեծ բնությունը` սփռեց նա մեր հոգու առջև իսկական, անկեղծ բանաստեղծություն:

 

-Ես կարդում եմ նրան  ու ասում :-Այս հմուտ հանճարեղ լոռեցին 

Հոմերի, Գյոթեի հետ մի օր հավասար նստել է քեֆի,

Մեծարանք տվել ու առել

Ինչպես իր պապերն են արել իրար հետ խնջույք նստելիս:

 

/շարունակվում է երաժշտությունը/

 

-Թումանյանի պալատում ով որ քեֆի չի նստել,

Նա չի տեսել դեռ խնդում, աշխարհ չի տեսել,

Թումանյանի պալատում կգտնես ո~վ մարդ

Անուշ, Արփի-արբեցում, և վարդ, և Նվարդ:

 

/երաժշտությունը բարձրանում է և աստիճանաբար նվազում/ :

 

Հաղ.2- Հովհաննեսը ծնվեց պատմական բնակավայրում , մի հին ընտանիքում, որի նախահայրերը եղել են գյուղի տերերը, կտրիճ մարդիկ` կռիվների մեջ կոփված, Լոռվա ձորերի քաջ որսորդներ ու ասպետներ: Հեքիաթի  նման է Լոռին` Տաշիրի աշխարհը, կախարդանքի երկիր: Խենթ ու խելառ Դեբեդ գետի կամուրջի վրա նստում են թափառական  գուսանները և պատմում մարդկանց ու դևերի կռիվների, քաջ հովիվների և թագավորի աղջիկների սիրային վեպերը: Այսպիսի վիպերգական աշխարհում մեծացավ Թումանյանը` անհոգ և ուրախ մանկությամբ:

 

/բարձրանում է <<Համբարձում –յայլա>> երգի հնչյունները, մի քանի րոպե հետո մեղմանում է/

 

-Տկլոր,  աշխույժ  խմբակով  

  Աղաղակով, աղմուկով                                                                                                                                                         

  Խաղում էին, վազվզում  

  Գույն-գույն  մանրիկ  ավազում  

  Կամ  հետևում հևիհև 

  Թիթեռնիկին  ոսկեթև :

 

Հաղ.1-<<Ո’չ  ուսումնարան կար, ո’չ  դաս, ո’չ դասարան. ազատ էինք  միանգամայն ու  խաղում էինք,  ինչքա’ն էինք խաղում; ու ոնց էինք  իրար  սիրում; ոնց էինք  իրար  սովորել; Սոված  ժամանակներս էլ  վազում էինք  հացի  տաշտից մի  կտոր  հաց առնում, պանրի կարասից  մի կտոր  պանիր ու էլ ետ շտապում  իրար մոտ;Իրիկունն էլ  հավաքվում էինք  ծիծաղ բաներ  ասում  կամ  հեքիաթ պատմում;     

 

 Հաղ.2-Մանկության  տարիները  անջնջելի  տպավորություն են  թողել  ապագա  բանաստեղծի  վրա:Նա  միշտ  սիրել է  հայրենի  բնության  անաղարտ  զավակների  նահապետական  պարզությունը, ազնվությունը, անմիջականությունը:             

   

-Որքա'ն  սիրել եմ, չքնաղ  հայրենիք,

     Քո սար ու ձորում  մեծացած մարկանց

     Սովորությունը պարզ ու վայրենի

     Ատելը անկեղծ, սիրելը սրտանց…:

 

Հաղ. 1-Դպրոցական 1-2 տարին, ինչպես և հետագա տարիները, Թումանյանին գիտելիքների մեծ պաշար  չտվին: Ինքնազարգացումը Թ.-ը սկսել է  քարեղեն մատյանների ընթերցումով, որ առատորեն սփռված են Դսեղի շրջակայքում` կազմելով հայրենի բնանկարի մի անբաժան մաս:

 

Հաղ.2- իբրև աշակերտ` ոչ այնքան ուշիմ ու ջանասեր, իբրև խառնվածք` տաք ու վառվռուն: 12 տ. պատանին  ապրում է սիրո քաղցրությունը և , ի պատասխան ընկերուհու գրությանը. <<չլինի  թե սիրով տարված`դասերդ մոռանաս>>: Գրում է իր առաջին  12 տողանոց բանաստեղծությունը:

 


-Հոգուս  հատոր,

 Սրտիս կտոր,

 Դասիս  համար

 Դու’  մի հոգար,

Թե կան  դասեր,

Կա  նաև  սեր

ԵՎ  ինչ  զարմանք

Իմ   աղավնյակ,

Որ  կենդանի 

Մի  պատանի

Սերը  սրտում

Դաս է սերտում:

 

Հաղ. 1- Թ.-ի, որպես բանաստեղծի ձևավորման ազդակ է եղել Լոռու հեքիաթային ու վիպական  բնությունը: Հայրենի բնությունը Թ.-ի համար եղել է մի վիթխարի դպրոց բաց երկնքի տակ: Նա ընթերցել է բնության գիրքը դասագրքից առաջ:

 

-Կանչում է կրկին, կանչում անդադար

էն չքնաղ երկրի կարոտը անքուն,

Ու թևերն ահա փռած տիրաբար`

Թռչում է հոգիս, թռչում դեպի տուն:

Ուր որ հայրենի օջախի առաջ

Վաղու~ց կարոտով սպասում է ինձ,

Ու ձմռան երկար գիշերը նստած`

Խոսում է Լոռու հին-հին քաջերից:

 

Հաղ.-1 1893 թ օգոստոսից Թ.-ը Թիֆլիսում է: Ներսիսյան դպրոցի երթևեկ: Այստեղ նա ուսումնասիրում է հայ, ռուս և եվրոպական դասական գրականությունը: Գրքերի աշխարհը  դարձավ այն արահետը, որը հետագայում Թ.-ին դուրս բերեց համաշխարհային գրականության մեծ  ճանապարհ: Նա վաղ տարիքից խիստ զգայուն է եղել ժամանակի իրականության նկատմամբ:

 

-Հա’, կյանքում ես միշտ այսպես եմ եղել.

Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ,

Հազիվ ուզել եմ անհոգ ծիծաղել

Եվ սրտիս խորքից հառաչել եմ “ախ”

 

-Ես հազար աչքով բաներ եմ տեսնում ,

Որ թաքնված են լռության ետև,

Հազար ականջով ձայներ եմ լսում,

Որ դեռ սրտերում շշուկ են թեթև:

 

Եվ ամեն կողմից ձայներ ու ձայներ,

Քնքուշ կատաղի, թախծալի զվարթ…

Եվ ես ընկնում եմ, համբառնում եմ վեր,

Անզուսպ մոլեգնում կամ ծփում հանդարտ:

 

 

Հաղ.2-1890-92թթ. Մոսկվայում լույս են տեսնում նրա ժողովածուները:1903թ. Ժողովածուն դարձավ մեր գրի անմահ փառքն ու գոհարակերտ բարձունքը, որից այն կողմ չի անցել մեր թռիչքը: Այս ժողովածուի զարդերն են <<Անուշը>>, <<Լոռեցի Սաքոն>>, <<Դեպի անհունը>>, <<Սասունցի Դավիթը>>, <<Փարվանան>>:

 

Երգ <<Ամպի տակից>> միաժամանակ արտասանվում է

 

-Ափսո’ս, Անու’շ, սարի ծաղիկ,

Ափսոս  իգիթ քո յարին

Ափսոս բոյիդ թելիկ-մելիկ,

Ափսոս էդ ծով աչերիդ:

 

Վուշ-վուշ Անուշ, վուշ-վուշ քուրիկ

Վուշ քու սերին, քու յարին,

Վուշ-վուշ Սարո, վուշ-վուշ իգիթ

Վուշ քո սիրած սարերին:

 

-Եկեք, քույրեր, սեգ սարերի

Չքնաղագեղ ոգիներ:

Ու փերիներն էսպես տխուր

Երգում էին ողջ գիշեր:

 

Հաղ.1-Թ.-ը եղավ 19-20-րդ դդ դեպքերի ականատեսն ու մասնակիցը: Բանաստեղծն այրվում էր իր ժողովրդի ճակատագրով: 1905թ.-ի հայ-թուրքական ընդհարումների օրերին, սպիտակ դրոշը ձեռքին , բանաստեղծը շրջում է հայկական ու թուրքական գյուղերում, հաշտեցնում, խաղաղեցնում նրանց: Նա իր ժողովրդի վիշտը համարում է իր անձնականը:

 

Հնչում է դուդուկ, մեղմ

 

-Մեր ճամփան խավար, մեր ճամփան գիշեր

Ու մենք անհատում, էն անլույս մթնում

Երկա~ր դարերով գնում ենք դեպ վեր

Հայոց լեռներում, դժար լեռներում:

 

Տանում ենք հնուց մեր գանձերն անգին

Մեր գանձերը ծով

Ինչ որ դարերով երկնել է, ծնել մեր խորունկ հոգին

Հայոց լեռներում, բարձր լեռներում:

 

Բայց քանի անգամ շեկ անապատի

Օրդուները սև, իրարու ետև

Եկան զարկեցին մեր քարվանն ազնիվ

Հայոց լեռներում, արնոտ լեռներում:

 

 

-Ու մեր քարվանը շփոթ, սոսկահար,

Թալանված, ջարդված ու հատված-հատված

Տանում է իրեն  վերքերն անհամար

Հայոց լեռներում, սուգի լեռներում:

 

-Ու մեր աչքերը նայում են կարոտ

Հեռու աստղերին երկնքի ծերին,

Թե երբ կբացվի պայծառ առավոտ

Հայոց լեռներում, կանաչ լեռներում:

 

Հաղ.2-1915թ.ապրիլին սկսվեց հայ ժողովրդի եղեռնը, որ վեր էր ամենամռայլ երևակայությունից: Բանաստեղծը հոգեհանգիստ կարդաց իր ժողովրդին, սակայն հավատացած էր, որ արդար ,բայց հալածական այդ ժողովուրդը դեպի լույսը, գեղեցիկն ու բարին ընթացող ճամփորդը, որին հետապնդում են, հալածում, գնում է ու գնում մաքառելով և պիտի հասնի իր նվիրական տենչանքին:

 

-Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ Մասիսի նման,

Կանչեցի թշվառ էն հոգիներին` ցրված հավիտյան

Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև ծով հայոց,

Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ;

-Հանգե’ք, իմ որբե’ր… իզուր են հուզմունք, իզուր և անշահ,

Մարդակեր գազան մարդը դեռ երկար էսպես կըմնա:

 

  -     ՈՒ վեր կացա ես, որ մեր  հայրենի օրենքովը հին`                                                                  

           Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,

           Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով

Մարած են, մեռած, փռված ու ցրված հազար հազարով:

 

- Բարձր հնչում է << Հայոց աշխարհ>> երգը                                                                                                                                        

  

-         Մենք փառքեր ունենք թաղված հողի տակ,

Մենք հույս ունենք պահված մեր սրտում,

      Միթե հավիտյան կողբանք ավերակ,

      Միթե հավիտյան կմնանք  տրտում:

 

-Մի շունչ, մի խորհուրդ, մեծ, հրաշալի~

Խառնված հայոց մեր խորունկ հոգուն,

Եվ որքան դարեր, դարեր են գալի,

Մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն:

/երաժշտություն , բանաստեղծություն/

-<<Հայրենիքիս հետ>>

Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն են թափառում

 

Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու հեռվում

Բայց կարոտ ամեն անգամ, երբ դառնում եմ քեզ

Մղկտում է սիրտս անվերջ քո թառանչից աղեկեզ,

            ՈՒ գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ  

             Եվ գյուղերի´ց, և´ լեռներից` տխուր, խավար ու դատարկ

  Զարկված հայրենիք, զրկված հայրենիք:   

Խռնվում են մտքիս հանդեպ բանակները անհամար

Տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,

Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,

Ավարներով, ավերներով, խնջույքներով վայրենի,

Որ դարձրին քեզ մշտական սև ու սուգի մի հովիտ,

Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժպիտ

                           Ողբի հայրենիք,

                           Որբի հայրենիք,

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի

Կանգնած խոհուն , խորհրդավոր ճամփին նորի ու հնի:

Հառաչանքով սրտի խորքից խոսք ես խոսում աստծո հետ

Ու խորհում ես խորին խորհուրդ, տանջանքներում չարաղետ

Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհին

Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին:

                             Հույսի հայրենիք,

                             Լույսի հայրենիք:

-Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազար-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած:

Ու երկնահաս քո բարձունքին` Արարատի սուրբ լանջին

Կենսաժպիտ իր շողերը պիտի ժպտա առաջին:

Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով 

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով

                             Իմ նոր հայրենիք,

                             Հզոր հայրենիք:

 

Հաղ.1-Թ.-ի կյանքը ջահ եղավ , որ այրվեց անմնացորդ`  լույս տալով իր ժողովրդի ճանապարհին: Նա ծանր  հիասթափություն  և խոր անբավականություն ապրեց ամենքից ևամեն ինչից, սեփական ճակատագրից և հենց իրենից , որ չարեց այն, ինչ պիտի աներ, չապրեց այնպես, ինչպես պիտի ապրեր: Այլ արեց այն և ապրեց այնպես, ինչպես վիճակվեց:

 

/մեղմ երաժշտության ուղեկցությամբ/

 

-Կյանքս արի հրապարակ, ոտի կոխան ամենքի.

Խափան, խոպան ու անպտուղ, անցավ առանց արդյունքի:

Ինչքան ծաղիկ պիտի բուսեր, որ չբուսավ էս հողին ,

Ինչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին:

 

-Հեյ ճամփանե’ր, ճամփանե~ր,

Անդարձ ու հին ճամփաներ,

Ովքեր անցան ձեզանով,

Ուր գնացին ճամփաներ: 

 

-Առատ, անհատ` Աատծո նման միշտ տեղալուց  հոգնել եմ ես.

Հոգիս ծարավ` սրան-նրան մտիկ տալուց հոգնել եմ ես.

Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շռայլ անհաշիվ,

Ամեն ճամփում ըսպասելուց  ու փնտրելուց հոգնել եմ ես:

 

-Հե~յ, ագահ մարդ, հե~յ անգոհ մարդ, միտքդերկար, կյանքդ կարճ,

Քանի~ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ-

Ինչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,

Խաղաղ անցիր, ուրախ անցիր  երկու օրվա էս ճամփեդ:

 

-Լիներ հեռու մի անկյուն

Լիներ մանկան արդար քուն

Երազի մեջ երջանիկ

Հաշտ ու խաղաղ մանկություն:

 

-Ինչքան ցավ եմ տեսել ես,

Նենգ ու դավ եմ տեսել ես

Տարել, ներել ու սիրել,-

Վատը լավ եմ տեսել ես:

 

-Քանի ձեռքից եմ վառվել

Վառվել ու հուր եմ դառել

Հուր եմ դառել` լույս տվել,

Լույս տալով էլ սպառվել:

 

-Էս է, որ կա, ճիշտ ես ասում.

                                Թասդ բեր :

Էս էլ կերթա` հանց երազում.

                                  Թասդ բեր:

Կյանքն հոսում է տիեզերքում 

                                    Զրնգալեն

Մեկն ապրում է, մյուսն սպասում.

                                   Թասդ բե’ր:

 

-Աղբյուրները հնչում են ու անց կենում,

Ծարավները տենչում են ու անց կենում:

Ու երջանիկ ակունքների երազուն`

Պոետները տենչում են  ու անց կենում:

 

/հնչում է շվի կամ դուդուկ/

 

Հաղ.1-Երջանիկ ակունքներին երազուն` Թ.-ն  էլ կանչեց ու անց կացավ: Եվ նրա կանչը մնաց իբրև հոգևոր անձանց հարստություն, իբրև իր ժողովրդի ազգային մեծ ու նվիրական սեփականություն և նրա միջոցով բոլորինը: Թ.-ը անմահացավ իր գործով, ինչպես պատգամում էր բոլորին:

 

-Մենք ամենքս  հյուր ենք կյանքում

Մեր ծննդյան փուչ օրից,

Հերթով գալիս անց ենք կենում

Էս անցավոր աշխարհից:

 

-Անց են կենում սեր ու խնդում

Գեղեցկություն, գանձ ու գահ,

Մահը մերն է, մենք` մահինը,

Մարդու գործն է միշտ անմահ:

 

-Չարն էլ է միշտ ապրում անմեռ,

Անեծք նրա չար գործին,

Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին:

 

Հաղ.2-1922թ վերջին բանաստեղծին տեղափոխում են Մոսկվա, այնտեղից էլ պետք է տանեին Բեռլին` վիրահատության: Բայց իզուր: Հիվանդի վիճակը անհույս էր: Այդ ծանր վիճակում էլ նա մտածում էր.  “ Ինչ եմ գրել մինչև հիմա- մի քանի տող, վռազ, ոտի վրա: Գարունքին հետ ինչեր եմ թափելու, ինչե~ր”: Բայց…

 

Հաղ.1- Բանաստեղծը իր շքեղ տենչանքները տարավ իր հետ: 1923թ մարտի 23-ին կանչել է զավակներին և ասել “ Ղոչաղ կացեք…” վերջին խոսքը և հավիտյան փակել աչքերը:

 

Հաղ.1- Գործն է անմահ, լա’վ իմացեք

Որ խոսվում է դարեդար

Երնեկ նրան, որ իր գործով 

Կապրի անվերջ, անդադար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


….2-րդ օր

 

Հանդիպում Թ.-ի և նրա հերոսների հետ

 

Հաղ.- Մանուկ օրերից քո տողերն ենք թոթովում,

Հասակ առնում` իմաստությամբ քո թովվում:

Քեզնով լեցուն, բայց քեզ ծարավ գնում ենք,

Այս աշխարհը նոր եկողին քեզ թողնում:

 

Ձեզանից ով արդյոք չի լսել այս անունը –Հ. Թ.: Նրա գրած բոլոր ստեղծագործությունները հմայված կարդում ենք, կարդացել ենք և դեռ շատ ենք կարդալու: Թ.-ը համազգային բանաստեղծ է: Ինչպես մանուկները, այնպես էլ դուք հարգելի մեծեր սիրով կարդացել եք Թ.–ին: Այժմ կարող եք թվել նրա մի  քանի գործերը:

/Թվում են տեղերից/

Հաղ.- Այժմ  ձեզ բոլորիդ  սպասվում է  անակնկալ:Այսօր  թումանյանական  շաբաթվա   երկրորդ  օրն է և  մեր  հյուրն է հենց  ինքը`  Հովհաննես  Թումանյանը:Նա եկել է  հանդիպելու մեզ  հետ, ասելու  իր խոսքը:Նորից ու նորից  հանդիպելու  իր սիրած ու  ստեղծած  հերոսների հետ:Եկեք ծափերով  դիմավորենք  նրան:            

 

Ներս է մտնում Թ.-ը, նստում իր տեղը:/երաժշտություն/

 

Հաղ.-Բարև ձեզ, Ամենայն հայոց բանաստեղծ, մեր շատ սիրելի Թ.-յան: Կխնդրեի  մի քանի խոսքով պատմեիք ձեր մանկության մասին:

 

Թ.- Ծնվել եմ 1869թ փետրվարի 7-ին Դսեղ գյուղում: Մեր տոհմը Լոռու հին .տոհմերից մեկն է: Հայրս` Տեր-Թադևոսը, մեր գյուղի քահանան էր: Նա ազնիվ, առատաձեռն, զվարճաբան մարդ էր: Մայրս ուրիշ մարդ էր: Երկու տարբեր բնավորություններ: 10 տարեկանում հեռացել եմ Ջալալօղլի, հետո` Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել…

 

Հաղ-Եվ այսպես սկսվեց ձեր ճանապարհը դեպի կյանք, կենսագրություն, բանաստեղծություն:

 

Թ.- Ճիշտ է, այդ կյանքը հյուսված էր այդպիսի օրերից: Գրել եմ, գրել, բայց քիչ է եղել: Մեծ մասը տրամադրել եմ իմ ժողովրդի հոգսերին, ցավերին, որբերին:

 

Հաղ.-Սիրելի Թ. Դուք հավատում եք հեքիաթներին:

 

Թ.- Այո, հավատում եմ: Եվ իմ ժառանգության մեծ մասը հեքիաթներն են:  Հեքիաթները անդունդներ են, խորը, անծայր, անվերջ: Ես իմ հեքիաթներով ձգտել եմ ձեր մեջ, սիրելի մանուկներ, զարգացնել սեր ու բարություն, քաջություն ու լավատեսություն, որպեսզի ստեղծեք առողջ և համերաշխ հասարակություն:

    Հաղ.-Այժմ դուք կհանդիպեք Ձեր ստեղծած բարի, անխելք, խեղճ և շատ այլ .-հերոսների հետ: Ահա գալիս են նրանք: Տեսնենք, որ հեքիաթից են:

 

1/Կիկոսի մահը/, /Ոսկու կարաս/

 

Հաղ.- Ձեր այս հեքիաթը շատ է սիրված և’ մեծերի, և’ փոքրերի կողմից: Կա և’ նրա ֆիլմը, և’ մուլտը:  Իսկ հիմա մի այսպիսի հարց.- Շունն ու կատուն գրելուց հետո, երբ այն տպագրվեց, շատ մեծ արագությամբ ճանաչում ստացավ: Այ ինչ կասեք դրա մասին:

 

Թ.- “Շունն ու կատուն, ճիշտ եք ասում, այնքան էր դուր եկել երեխաներին, որ նրանք կարծես մոռացել էին իմ անունը: Եվ երբ փողոցով անցնում էի, բղավում ին. “Շունն ու կատուն եկավ:” Ծիծաղելի է, բայց փաստ էր:

 

Հաղ.- Այն այժմ էլ սիրելի է: Այստեղ ցանկացած մարդ կարող է ասել այդ լեգենդից հատված կամ տող: Փորձենք?

 

/Մոտենում եմ մի քանի հոգու և ասում են հատվածներ:/

 

Թ.- Ապրեք, դա ինձ համար ամենամեծ նվերն է:

 

Հաղ.-Սիրելի բանաստեղծ, Ձեր անունով է  կոչվում  Երևանի տիկնիկային  թատրոնը:ԵՎ  այսօր  մեզ հյուր են  այդ տիկնիկները:Նրանք եկել են ձեզ ողջունելու:

 

 

2<< Շունն ու կատուն>>   

 

ՀԱՂ.-Միջին  տարիքի երեխաներին ուղղված  հեքիաթներում դուք  ծաղրում

և խարազանում եք հիմարությունն ու  բթությունը, տգիտությունը, անխելքությունը:

 

Թ.- Ճիշտ է: Աշխարհքում ամեն բան հեշտ է, մի բան դժվար`մարդ լինելը… Հեշտ բան հո չի մարդ լինելը: Դրա համար խելք է պետք, գիտություն, ազնվություն: Է հո բոլորը թվել չես կարող: Այ շատ կուզեի հանդիպել “Անխելք մարդուն”  ու “Բարեկենդանին”, “Սուտլիկ որսկանին” ու “Ձախորդ Փանոսին”:

 

Հաղ.- Ձեր ցանկությունը կկատարվի: “Անխելք մարդը” և “Բարեկենդանի” հերոսները կողջունեն ձեզ:

 

3/Բարեկենդանը, Անխելք մարդը/

 

Թ.- Շատ շնորհակալ եմ, իմ փոքրիկ հերոսներ:

 

Հաղ.- Երկու որբեր, քուր ու ախպեր

Մենակ գնում են հեռու…

 

Թ.- Որբեր, որբեր… Սա մեր ճակատագիրն էր: Երբ պետք է այս բառը վերանա մեր բառապաշարից: Սիրելի երեխեք, աշխարհին ու մարդուն նայեք բարի սրտով, պայծառ աչքերով ու հայացքով, և չարիքը կվերանա աշխարհից, ինչպես ինձ մոտ:

 

4 /”Գառնիկ ախպերը”/ տիկնիկային     

 

Թ.- Չարի վերջը միշտ էլ կործանումն է, վաղ, թե ուշ:

 

Հաղ.-/ս. կ. “Գիքորը”/ Դու ինձ հուզել ես այնքան իմ մանկության օրերին,

Լուռ գերել ես իմ հոգին ու վշտում սուզել,

Ես զգացել եմ ասես քեզ հետ քաղցը քո լռին

Ու մեր տաշտից միշտ քեզ հաց տալ եմ ուզել:

Ու թվացել է ինձ միշտ, որ ես էլ եմ դողացել

Քեզ հետ ծեծված անձրևից, ցրտահար ու մերկ,

Երազիս մեջ էլ անգամ ես քեզ հետ եմ մնացել

Ու կանչել եմ տխրաձայն. “էստի համեցեք”

Եվ զայրույթով է լցրել մահդ հոգին իմ բարի,

Անմեղ, անմեղ իմ սրտում վերքեր է բացել,

Խուժելով հաշտ լույսի մեջ իմ մանկության աշխարհի:

Փոքրիկ Գիքոր, առաջին իմ վիշտն ես դարձել:

 

Թ.-“Գիքորը” գրելուց հետո կարդացի իմ սաներին, և գիտեք ինչ խնդրեցին նրանք իրենց բացված աչքերով. “Մի’ սպանիր նրան, թող ապրի”: Բայց…

 

Հաղ.- Վարպետ, Գ.-ին մենք էլ ենք սիրում ու ցավում: Եվ յուրաքանչյուր 11-12տ. երեխա կարդալով այն , նամակ է գրում նրան: Այ դրանցից մի քանիսը:

 

 /կարդալ 1-2 նամակ մեղմ երաժշտության ներքո, հետո ներկայացնել

 

5“Գիքորը”

 

Հաղ.- Մեր գյուղն էն է, որ հպարտ, լեռների մեջ սիգապանծ… Պոեմներ: Սիրելի, չմոռացվող, տխուր, բայց գեղեցիկ և անթառամ:

 

Թ.- Այժմ ամեն ինչ լավ կլիներ, եթե այստեղ տեսնեի Անուշին, Մարոյին, Սաքոյին, Սարոյին, Թաթուլին:

 

Հաղ.- Դա դժվար չէ, հանդիպենք նրանց հետ:

 

6”Թմկաբերդի առումը”-

7”Անուշ”  -                                  խաղ- հարցեր                               

 

Հաղ.- Թումանյանի պալատում

Ով որ քեֆի չի նստել

Նա չի տեսել դեռ խնդում

Աշխարհ չի տեսել:

Այո’, այսոր մենք հյուր էինք Թ.-ի պալատում: Հյուր էր նաև իր պալատում ինքը Թ.-ը: Շնորհակալություն, ամենայն հայոց բանաստեղծ, այսօրվա հանդիպման համար: Բոլորի անունից ու կողմից գլուխ եմ խոնարհում ձեր մեծության առաջ և ասում.

-Փառք Ձեզ և Ձեր անմար գործին:

 

Թ.- Ես էլ եմ շնորհակալ իմ հիշողությունների արթնացման համար: Գոհ եմ, որ այսպես ջերմ հիշվում և սիրվում եմ թե’ փոքրի, թե’ մեծի կողմից: Եվ պատվիրում եմ ու շատ-շատ խնդրում – աշխատեցեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:

 

Հաղ.-Հազար տարով, հազար դարով առաջ, թե հետ, ի~նչ կա որ

Դու  եղել ես, կաս, կլինես հար ու հավետ, ի~նչ կա որ

Հազար էսպես  ձևեր փոխես, ձևը խաղ է անցավոր.

Դու միշտ հոգի` տիեզերքի մեծ հոգու հետ, ի~նչ կա որ:

 

Եկեք մեր ջերմ ծափերով ճանապարհենք մեծն հայոց բանաստեղծին: Բարի ճանապարհ…

 

/երաժշտության և ծափերի տակ իջնում է/ 

 

Հաղ.- Ավարտվեց մեր շաբաթվա  2-րդ օրը: Վաղը կհանդիպենք նորից: Վաղը մրցույթ է, մրցելու են  6-րդ դասարանի հայագետները: Մաղթենք նրանց հաջողություն  իրենց մրցույթում: Ցտեսություն, մինչ վաղը:

 

 

 

 

                                           


   3-րդ օր

 

“Որ զրնգա արևի տակ հավերժ պայծառ հայոց լեզուն”

 

Հաղ.- Ն. Զարյան “Հայոց լեզու”

Դարեր եկան, դարեր անցան, դու մնացիր ճամփա բացող

Ոսկեղենիկ հայոց լեզու:

Դավեր եկան, դավեր անցան, դու մնացիր մեզ պահպանող,

Ոսկեղենիկ հայոց լեզու:

Մեր դարավոր ու դժվարին գոյամարտի լույսի համար

Ուժեր բերիր կենսահոլով 

Եվ ապագա երթի համար միշտ մնացիր առաջնորդող

Ոսկեղենիկ հայոց լեզու:

 

-Իսկապես, պետք է պահել ու պահպանել հայոց լեզուն և անարատ փոխանցել այն մեր սերունդներին, որպեսզի նա միշտ հավերժ զրնգա պայծառ արևի տակ:

Սիրելի հանդիսատես և հյուրեր, այսօր Թումանյանական շաբաթվա վերջին օրն է, որը նվիրված է հայոց լեզվին: Այն լեզվին, որը հասել է մեզ դարերի խորքից, մաքառելով սև հորդաների դեմ: Այսօր հայոց լեզվի մաքրությանն ու անաղարտությանը նվիրված մրցույթին մասնակցում են  6-րդ դասարանների “Հայկ” և “Ծիածան” թիմերը:

Մրցույթը կընթանա հետևյալ ծրագրով.

1. Թիմերի ողջույնի խոսքերը հանձնախմբին, հակառակորդ թիմին; նշանաբանը:

2. “Որ զրնգա արևի տակ հավետ պայծառ հայոց լեզուն” նշանաբանով գրական-երաժշտական կոմպոզիցիա:

3.Լեզվա-բառային հարց-խաղ, որոնք տրվում են հանձնախմբի կողմից թիմերին:

 

Մինչ խաղը սկսելը ներկայացնեմ հանձնախմբի անդամներին:

 

-Դե ինչ, եկեք մեր ջերմ ծափերով ողջունենք մրցող թիմերին, մաղթենք նրանց հաջողություն մրցույթում:

Բեմը տրամադրում ենք “Հայկ” թիմին: Լսենք նրանց ողջույնի խոսքը:

 

Հայկ թիմի ողջույնը- /հնչում է մեղմ երաժշտություն  և ասմունքում է/

 

-Եվ քարավանը հայկեցիների

Աղբյուրի նման մեղմ կարկաչելով

Հանգիստ, միաչափ քայլում է առաջ

Դեպի մեծ պայքար, դեպի հաղթանակ:

 

/թիմը բարձրանում է բեմ/ 

 

-Հավաքվել են հյուրերը բազում

Ծաղիկներով ու ծափերով նազուն,

Եվ “Հայկ” թիմի քաջ կտրիճները

Խրարուսում են իրար` գոտեպնդում,

Նրանց հաղթական մոլուցքից վախեցած

“Ծիածանն” է իրար խառնված`

Մոլորվել են նրանք ճամփեքի վրա:

 

Աշ.-Մեր անունն է

 

Խումբը-Հայկ

 

Աշ.-նշանաբանը

 

Խ.-Հաղթելը հայկյանց պարտքն է եղել,

Յուրովի ենք այսօր մենք էլ հաղթելու:

Կենաց մահու պայքար մղենք

Եվ հաղթության պառնասները նվաճենք:

 

Երգ-“Մենք քաջ տոհմի զավակներն ենք”

 

Աշ.- Հեռու մոտիկ ընկերներին,

Հանձնախմբին ու հյուրերին

Այստեղ հավաքված մեծին ու փոքրին

Հրով վառված  7 գույնանի Ծիածանին

Բոլոր նրանց, ովքեր այսօր մեր կողմից են

Բոլոր նրանց հոգին է վառ

Մեր հաղթության գուցե նաև

Պարտության համար:

Երգի, մրցման ու հաղթության  այս վեհ ժամին

Ողջակիզվող ու ջերմ սիրով լի ծափերին

 

Խումբը-Ողջույն/3անգամ

 

Աշ.-Իսկ ուր է մեր նվերը` ժյուրիի ողջույնը?

 

Աշ.- Բարի աջողում, ուստա ժյուրի,

Որ ուշացա  դու ինձ ների

/դե գործ կար էլի/

Առ այս փաթեթն ու մեզ համար

Արդար եղիր մինչ խաղի ավարտ.

Վարձի համար միամիտ մնա

Ամա-ամա բարձր բալը  շատ չուշանա:

Թե ճիշտ դատես դու խաղը մեր

Նվեր կգա ձեզ պես-պես:

 

Երգ- “Բինգյոլի”

 

Աշ.- Հե~յ պարոններ,

Ականջ արեք

Դուք մեր խմբի զրույցին

Մասնակիցներ և դուք ժյուրի

Լավ ուշք դրեք մեր խաղին

Մենք բոլորս հավաքվել ենք

Մեծ հաղթության հույսերով

Մեր մտքերը լուսավորել

Իմաստության լույսերով:

 

-Մեր ողջույնի խոսքն ենք հղում

Ձեր բոլորին, բոլորին

Ու հաղթություն ենք մենք սպասում

Որ Աստված տա մեր խմբին

Հեյ լավ կենաք, ականջ արեք

Խաղն է սկսվում հիմա մեր

Տեսնենք խաղը ուր է տանում

Քաջ որսկանի գյուլլի պես:

 

-Մենք պատվական հայկյաններս

Շանթ ու կայծակ ինք ձիզ ամա,

Հսկաների արքան ինք մինք

Քաջ ու անվախ հայկյաններս:

Էս տու էտը փիքր  արեք, թե վուր կուզիք դուք իմանալ 

 

Խ.-Միշտ անպարտ ինք ու կու հաղթինք,

Հաղթանակած հայկյաններս:

 

Հաղ.- Ծափերով ճանապարհենք պատանի հայկազուններին և ծափերով դիմավորենք մրցամարտին մասնակցող “Ծիածան” թիմին:

 

/Ծիածանի ողջույնը/

 

Հաղ.- Այժմ խնդրենք հանձնախմբին ամփոփի 2 թիմերի 1-ին փուլի արդյունքները և հայտարարի բալերը:

 

 Հաղ.-Այժմ անցնենք մեր մրցույթի 2-րդ փուլին: Թիմերից յուրաքանչյուրը  նախօրոք պատրաստել է գրական- երաժշտական կոմպոզիցիա: Այն նվիրված է գրերի գյուտին, զարգացմանը, մեր ժողովրդի կյանքի կարևոր իրադարձությանը:

 

Հ.- Մրցահրապարակը տրամադրենք “Ծիածան” թիմին:

 

“Ծիածան” թիմի գրական-երաժշտական կոմպոզիցիան:

 

Հ.- Շնորհակալություն, այժմ դիմավորենք “Հայկ” թիմին:

 

“Հայկ” թիմի գր.-եր. կոմպոզիցիան:

 

Միավորների ամփոփում:

 

Վիկտորինա

Комментариев нет:

Отправить комментарий