вторник, 7 июня 2011 г.
միջոցառման սցենարներ
“Женщины”-երգի տակ պարելով բոլոր հյուրերին հրավիրում ենք ներս:
Ողջույնի խոսք-Տոն է, տոն է ամենուր,
Տոն է դրսում և ներսում
Եվ այս փոքրիկ սենյակում
Բոլորիս հոգում:
-Այսօր ահա տոնում ենք մեր մայրերի տոնը
Եվ բարձրաձայն ասում ենք
Խումբը-Կեցցե մայրերը:
-Սիրելի մայրեր, տատիկներ,
Սիրելի ուսուցչուհիներ,
Մեր երկրորդ մայրեր
Խումբը-շնորհավորում ենք ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ:
-Ինչպես գարունն է գեղեցիկ, որը իր երփներանգ ծաղիկներով, քնքուշ դայլայլներով, անուշ բուրմունքով զուգում է աշխարհը, այնպես էլ դուք ձեր մեղմ ու բարի ժպիտով, հեզ ու համեստ բնավորությամբ, ժպտացող, թախծոտ և հոգնած աչքերով զուգում եք մեր կյանքը, շունչ ու ուժ տալիս մեզ:
- /բան./ “ Մեր տան ճրագն է մայրս…”
-Եվ կա երկրորդ հրաշալիքը,
Նա է, ով մեզ աշխարհ բերում
Եվ ոչ մեկիս, ոչ մի անգամ,
Ոչ մի վայրկյան չի մոռանում:
Աշխարհն էլ մեզ դավաճանի
Նա կանգնած է միշտ մեզ համար:
Հրաշալիքն այդ սիրելի կոչվում է մայր:
-Իսկապես, դուք մեզ համար ամեն ինչ եք: Ինչ կա աշխարհում ավելի թանկ ու անմոռանալի, անգնահատելի, անփոխարինելի, ամենահմայիչը, ամենախելացին, ամենա, ամենա, ամենա…
Խումբը- մայրը, մայրը, մայրը
/երգ “Աման մարե”/
-եվ ինչու է մարդը նայել վերև
Ու վերևում փնտրել աստված,
Աստվածուհու հետ չեմ փոխի
Մորս մի մազն սպիտակած,
Ներիր, աստվածդ իմ մայր հողի. Երբ մայրը կա, էլ ինչ աստված:
-Երկնային աստվածուհիներ, ուզում ենք, որ ձեր դեմքին, այտերին, աչերին միշտ բուրեն գարնանային մանուշակներ ու ձնծաղիկներ, շուշաններ ու հասմիկներ:
-Թող միշտ ճանապարհը ձեր լինի կանաչ, հարթ ու առատ:
-Թող աստված ձեր բազուկներին, հոգուն ուժ ու ավյուն, առողջություն տա:
-Սիրելի ուսուցչուհիներ, այս ամենի հետ միասին, ձեզ մաղթում ենք նաև ծով համբերություն, անմար եռանդ և ամենակարևորը` բարձր աշխատավարձ:
-Թող բոլորիդ աչերը երբեք չթացվեն, թող միշտ ձեր գլխավերևում լինի անամպ երկինք, պայծառ արև և բոլորիս
Խումբը-Խաղաղություն:
-Այսօր ոչ միայն հավաքվել ենք շնորհավորելու և բարի մաղթանքներ տալու, այլ նաև մի քանի ժամով կտրելու ձեզ անբավ հոգսերից, երիտասարդացնելու ձեզ, ուրախանալու, երգելու, պարելու:
Խումբը-Շնորհավորում ենք:
Ուսուցիչ- Միմյանց որքան են նման մայրերը, աշխարհի բոլոր մայրերը…
Իրենց անքուն գիշերներով ու բազում հոգսերով, մանկան ժպիտից ստացած իրենց անպատմելի հրճվանքով ու զուտ մայրական հպարտությամբ, իրենց վեհ պատասխանատվությամբ:
-Մորս արցունքի պարզությունն ունեք,
Գոհար կաթիլներ գարնան անձրևի.
Դուք մորս կաթի քաղցրությունն ունեք
Զմրուխտյա ջրեր մեր աղբյուրների.
Մորս ձեռքերի քնքշությունն ունեք
Լեռներից թռած հովեր հարավի:
Ուսուցիչ-Տեսնում եք այս երփներանգ ծաղիկների փունջը:Այն ձեր երեխաների պատրաստած անակնկալն է: Ի զարմանս ձեզ, ես նույնպես չգիտեմ, թե ինչ կա թաքնված նրանում: Միայն ինձ խնդրել են մեկ-մեկ հանել ծաղիկները և…
Գուցե հիմա մի ուրախ պար պարենք, հետո անցնենք ծաղիկներին:
/Պար հայկական/
1 ծաղիկը – Իմ շատ սիրելի տատիկ, մայրիկ, իմ ուսուցչուհիներ, շնորհավորում եմ գարնանային գեղեցիկ օրվա առթիվ: Ցանկանում եմ այս հիասքանչ օրը որպես նվեր, որպես հուշ արտասանել
“Մայրս” Գևորգ Էմին /էջ 84/
/ծաղիկը նվիրում է մորը/
2 ծաղիկ- “Մայրիկիս” Աղավնի /էջ 57/
3-“Մոր ձեռքը” Սարմեն /էջ 43/
4-“Մորս ձեռքերը” Պ. Խաչատրյան /էջ 141/
5-“Հիմա ամեն ինչ” Վ. Կարենց /էջ 103/
6-“Քո ձեքերը, մայր” Գրաշի /էջ 56/
7-“Դու ճերմակ, ճերմակ” Ա. Պարսամյան /էջ 145/
8-“Մայրական” Մ. Հարությունյան /էջ81/
9-“Երգ մայրիկիս” Ն. Միքայելյան /էջ 116/
10-“Խունկ և արցունք” Մ. Մեծարենց /էջ 32/
11-“Մորս` Շուշանին” Մ. Սարգսյան /էջ 105/
12-“Մայրիկիս սիրտը” վ. Հովհաննիսյան /էջ 114/
13-“Մորս սրտի պես” Վ, Աղասյան /էջ 40/
14-“Մորս” Յու. Սահակյան /էջ 134/
15-“Մայրս” Լ. Սարգսյան /էջ 132/
16-“Մայր” Ա. Սարոյան /էջ94/ /արտասանում են հատվածներով, վերջում խումբը/
-Մայր, սրբություն ամենասուրբ,
Մայր, նրբություն ամենանուրբ.
Դու ամենից քնքուշ էակ,
Դու արևից ավելի տաք,
Դու արևից զորեղ արև
Այս ջերմաշունչ արևի տակ:
-Դու` տքնություն ու վեհություն,
Դու` հավերժող անմահություն,
Դու` հայրենիք, դու` տեղ, դու` տուն,
Դու` խտացած համբերություն…
-Մայր, սրբություն ամենասուրբ,
Մայր, նրբություն ամենանուրբ,
Դու` հողեղեն, դու` հրեղեն,
Դու` լուսեղեն, ու անգին գանձ,
Դու` մեր կողքին ապրող աստված,
Չեմ հասկանում, թե քեզ թողած,
Մարդն ինչու է նայել վերև
Ու վերևում փնտրել աստված,
Եվ կուրորեն նրան պաշտել,
Երբ միայն քեզ պետք է պաշտեր
Խումբը- Ո’վ տքնություն
Ու վեհություն,
Ո’վ հավերժող
Անմահություն,
Եվ` խտացած համբերություն…
/Երգեր/
-Մենք ենք մեր երեխաներին տալիս ամեն ինչ, մենք հիմա արդեն մտովի կանխորոշում ենք նրանց ապագան, կառուցում երազանքի ոսկյա դղյակներ: Իսկ կդառնան դրանք իրականություն, թե ոչ կասի ապագան:
/Յուրաքանչյուրը ասում է իր ցանկությունը/
-Սիրելի մայրեր, տա աստված, որ իրականան ձեր և ձեր որդիների երազանքները: Թող բարին ուղեկցի նրանց նպատակներին: Իսկ մենք` ուսուցիչներս, կհպարտանանք և կուրախանանք նրանցով: Բարին ընդ ձեզ:
/Երգ/
-Եկեք հրաժեշտից առաջ բոլորս միասին երգենք անզուգական “Երազը”
/Երգ “Երազ”/