вторник, 7 июня 2011 г.

միջոցառման սցենարներ


 

միջոցառման սցենարներ

“Женщины”-երգի տակ պարելով բոլոր հյուրերին հրավիրում ենք ներս:

 

Ողջույնի խոսք-Տոն է, տոն է ամենուր,

Տոն է դրսում և ներսում

Եվ այս փոքրիկ սենյակում

Բոլորիս հոգում:

 

-Այսօր ահա տոնում ենք մեր մայրերի տոնը

Եվ բարձրաձայն ասում ենք

 

Խումբը-Կեցցե մայրերը:

 

-Սիրելի մայրեր, տատիկներ,

Սիրելի ուսուցչուհիներ,

Մեր երկրորդ մայրեր

 

Խումբը-շնորհավորում ենք ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ:

 

-Ինչպես գարունն է գեղեցիկ, որը իր երփներանգ ծաղիկներով, քնքուշ դայլայլներով, անուշ բուրմունքով զուգում է աշխարհը, այնպես էլ դուք ձեր մեղմ ու բարի ժպիտով, հեզ ու համեստ բնավորությամբ, ժպտացող, թախծոտ և հոգնած աչքերով զուգում եք մեր կյանքը, շունչ ու ուժ տալիս մեզ:

 

- /բան./ “ Մեր տան ճրագն է մայրս…”

 

-Եվ կա երկրորդ հրաշալիքը,

Նա է, ով մեզ աշխարհ բերում

Եվ ոչ մեկիս, ոչ մի անգամ,

Ոչ մի վայրկյան չի մոռանում:

Աշխարհն էլ մեզ դավաճանի

Նա կանգնած է միշտ մեզ համար:

Հրաշալիքն այդ սիրելի կոչվում է մայր:

 

-Իսկապես, դուք մեզ համար ամեն ինչ եք: Ինչ կա աշխարհում ավելի թանկ  ու անմոռանալի, անգնահատելի, անփոխարինելի, ամենահմայիչը, ամենախելացին, ամենա, ամենա, ամենա…

 

Խումբը- մայրը, մայրը, մայրը

 

/երգ “Աման մարե”/

 

-եվ ինչու է մարդը նայել վերև                    

Ու վերևում փնտրել աստված,

Աստվածուհու հետ չեմ փոխի

Մորս մի մազն սպիտակած,

Ներիր, աստվածդ իմ մայր հողի.             Երբ մայրը կա, էլ ինչ աստված:

-Երկնային աստվածուհիներ, ուզում ենք, որ ձեր դեմքին, այտերին, աչերին միշտ բուրեն գարնանային մանուշակներ ու ձնծաղիկներ, շուշաններ ու հասմիկներ:

 

-Թող միշտ ճանապարհը ձեր լինի կանաչ, հարթ ու առատ:

 

-Թող աստված ձեր բազուկներին, հոգուն ուժ ու ավյուն, առողջություն տա:

 

-Սիրելի ուսուցչուհիներ, այս ամենի հետ միասին, ձեզ մաղթում ենք նաև ծով համբերություն, անմար եռանդ և ամենակարևորը` բարձր աշխատավարձ:

 

-Թող բոլորիդ աչերը երբեք չթացվեն, թող միշտ ձեր գլխավերևում լինի անամպ երկինք, պայծառ արև և բոլորիս

 

Խումբը-Խաղաղություն:

 

-Այսօր ոչ միայն հավաքվել ենք շնորհավորելու և բարի մաղթանքներ տալու, այլ նաև մի քանի ժամով կտրելու ձեզ անբավ հոգսերից, երիտասարդացնելու ձեզ, ուրախանալու, երգելու, պարելու:

 

Խումբը-Շնորհավորում ենք:

 

Ուսուցիչ- Միմյանց որքան են նման մայրերը, աշխարհի բոլոր մայրերը…

Իրենց անքուն գիշերներով ու բազում հոգսերով, մանկան ժպիտից ստացած իրենց անպատմելի հրճվանքով ու զուտ մայրական հպարտությամբ, իրենց վեհ պատասխանատվությամբ:

 

-Մորս արցունքի պարզությունն ունեք,

Գոհար կաթիլներ գարնան անձրևի.

Դուք մորս կաթի քաղցրությունն ունեք

Զմրուխտյա ջրեր մեր աղբյուրների.

Մորս ձեռքերի քնքշությունն ունեք

Լեռներից թռած հովեր հարավի:

 

Ուսուցիչ-Տեսնում եք այս երփներանգ ծաղիկների փունջը:Այն ձեր երեխաների պատրաստած անակնկալն է: Ի զարմանս ձեզ, ես նույնպես չգիտեմ, թե ինչ կա թաքնված նրանում: Միայն ինձ խնդրել են մեկ-մեկ հանել ծաղիկները և…

Գուցե հիմա մի ուրախ պար պարենք, հետո անցնենք ծաղիկներին:

 

/Պար հայկական/

 

1 ծաղիկը – Իմ շատ սիրելի տատիկ, մայրիկ, իմ ուսուցչուհիներ, շնորհավորում եմ գարնանային գեղեցիկ օրվա առթիվ: Ցանկանում եմ այս հիասքանչ օրը որպես նվեր, որպես հուշ արտասանել

 

“Մայրս” Գևորգ Էմին /էջ 84/

/ծաղիկը նվիրում է մորը/

2 ծաղիկ- “Մայրիկիս” Աղավնի /էջ 57/

 

3-“Մոր ձեռքը” Սարմեն /էջ 43/

 

4-“Մորս ձեռքերը” Պ. Խաչատրյան /էջ 141/

 

5-“Հիմա ամեն ինչ” Վ. Կարենց /էջ 103/

 

6-“Քո ձեքերը, մայր” Գրաշի /էջ 56/

 

7-“Դու ճերմակ, ճերմակ” Ա. Պարսամյան /էջ 145/

 

8-“Մայրական” Մ. Հարությունյան /էջ81/

 

9-“Երգ մայրիկիս” Ն. Միքայելյան /էջ 116/

 

10-“Խունկ և արցունք” Մ. Մեծարենց /էջ 32/

 

11-“Մորս` Շուշանին” Մ. Սարգսյան /էջ 105/

 

12-“Մայրիկիս սիրտը” վ. Հովհաննիսյան /էջ 114/

 

13-“Մորս սրտի պես” Վ, Աղասյան /էջ 40/

 

14-“Մորս” Յու. Սահակյան /էջ 134/

 

15-“Մայրս” Լ. Սարգսյան /էջ 132/

 

16-“Մայր” Ա. Սարոյան /էջ94/ /արտասանում են հատվածներով, վերջում խումբը/

 

-Մայր, սրբություն ամենասուրբ,

Մայր, նրբություն ամենանուրբ.

Դու ամենից քնքուշ էակ,

Դու արևից ավելի տաք,

Դու արևից զորեղ արև

Այս ջերմաշունչ արևի տակ:

 

-Դու` տքնություն ու վեհություն,

Դու` հավերժող անմահություն,

Դու` հայրենիք, դու` տեղ, դու` տուն,

Դու` խտացած համբերություն…

 

-Մայր, սրբություն ամենասուրբ,

Մայր, նրբություն ամենանուրբ,

Դու` հողեղեն, դու` հրեղեն,

Դու` լուսեղեն, ու անգին գանձ,

Դու` մեր կողքին ապրող աստված,

Չեմ հասկանում, թե քեզ թողած,

Մարդն ինչու է նայել վերև

Ու վերևում փնտրել աստված,

Եվ կուրորեն նրան պաշտել,

Երբ միայն քեզ պետք է պաշտեր

 

Խումբը- Ո’վ տքնություն

Ու վեհություն,

Ո’վ հավերժող

Անմահություն,

Եվ` խտացած համբերություն…

 

/Երգեր/

 

-Մենք ենք մեր երեխաներին տալիս ամեն ինչ, մենք հիմա արդեն մտովի կանխորոշում ենք նրանց ապագան, կառուցում երազանքի ոսկյա դղյակներ: Իսկ կդառնան դրանք իրականություն, թե ոչ կասի ապագան:

 

/Յուրաքանչյուրը ասում է իր ցանկությունը/

 

-Սիրելի մայրեր, տա աստված, որ իրականան  ձեր և ձեր որդիների երազանքները: Թող բարին ուղեկցի նրանց նպատակներին: Իսկ մենք` ուսուցիչներս, կհպարտանանք և կուրախանանք նրանցով: Բարին ընդ ձեզ:

 

/Երգ/

 

-Եկեք հրաժեշտից  առաջ բոլորս միասին երգենք անզուգական “Երազը”

 

/Երգ “Երազ”/