воскресенье, 20 декабря 2009 г.

8-րդ դասարան
Առարկան- գրականություն
Թեման- Վահան Տերյան - 10 ժամ
1.դաս - Վահան Տերյանի կյանքը, գրական դիմանկարը
Նպատակը` -Հեղինակի կյանքի և գործի մասին ընդհանուր տեղեկությունների իմացություն
Խնդիրները ` 1. Ուսումնասիրել Տերյանի մանկության և պատանեկության տարիները
2 . Պատմել ուսումնառության մասին
3. Բացահայտել Վ. Տերյան անհատի աշխարհայացքը և տեսակետը ` որպես
հասարակական և քաղաքական ակտիվ գործիչ
4. Կազմել գծապատկեր` ներկայացնելով բանաստեղծի բանաստեղծական շարքերը և դրանց մեջ մտնող բանաստեղծությունները
5. Վերլուծել նրա ապրած ժամանակաշրջանի անդրադարձը ապագա բանաստեղծի աշխարհայացի ձևավորման վրա

2. Դաս- Ստեղծագործության ընդհանուր բնութագիրը
Նպատակը – Սովորեցնել Վահան Տերյանի ստեղծագործության թեմաների բազմազա-
զանության և գաղափարական բովանդակության առանձնահատկությունները
Խնդիրները- 1.Ուսումնասիրել Տերյանի թողած գրական ժառանգությունը` որպես հայ
քնարերգության նոր և արժեքավոր էջ
2.Տեղեկացնել, թե ինչ են ասել մեծերը Տերյանի մասին
3.Բացատրել գրական բազմազան հոսանքների ազդեցությունը Տերյանի պոե-
զիայի վրա
4. Կարդալ և մեկնաբանել առաջին շրջանի երգերը` հեղափոխական երգերը
5. Կարդալ և վերլուծել թախծի և տառապանքի երգերը
6.Կարդալ և մեկնաբանել սիրո երգերը
7. Բացատրել հեղինակի տրամադրությունների արտահայտությունը նրա`
գարնան և վերադարձի երգերում
8. Մեկնաբանել հայրենիքի քաղաքական բախտի թեման Տերյանի պոեզիայում



3.դաս- <<Տխրություն>> բանաստեղծությունը
Նպատակը – Սովորեցնել մեկնաբանել և վերլուծել բանաստեղծությունը` պարզաբանելով սիմվոլիստիկական պատկերների ձևի ու բովանդակության³ÏáõÃÛան
ամբողջականությունը:
Խնդիրները- 1. Ներկայացնել անհատի տրամադրությունների դրսևորումները գունատ աղջը-
կա կերպարանքով
2.Բացատրել ոճական և լեզվական արտահայտչամիջոցների,
պատկերավորման միջոցների կիրառման նշանակությունը
3.Կատարել բառային աշխատանք`
4. Ընկալել քնարական հերոսի անձնական դրաման և մեկնաբանել դրա
գեղարվեստական արտացոլումը` օտագործելով նոր սովորած բառերն ու
պատկերավորման միջոցները





4.դաս- Գաղափար բանաստեղծության ենթատեսակների մասին
Նպատակը –Վահան Տերյանի բանաստեղծությունների կառուցվածքի և
հանգավորման միջոցով սովորեցնել բանաստեղծություն ենթատեսակները
Խնդիրները – 1.Սովորեցնել այն հիմնական առանձնահատկությունները, որոնք հատուկ են
տաղաչափությանը
2. Կարողանալ տարբերակել Վահան Տերյանի բանաստեղծական տան
կառուցման առանձնահատկությունները և տեսակները
3. Ամբողջացնել Տերյանի չափածո խոսքի դրսևորումները` ցույց տալով
ռիթմերը և հանգերը
4.Արժևորել Վ.Տերյանի տաղաչափության արվեստը` առաջնորդվելով սեփական
և համընդհանուր չափանիշներով




5.դաս.- <<Հրաժեշտի գազել>> բանաստեղծությունը
Նպատակը – Սովորեցնել Տերյանի հոգեբանական նրբավորումների դրսևորումները գազել
բանաստեղծական ձևի մեջ
Խնդիրները -1. Բացատրել գազելի ` որպես արևելյան պոեզիային հատուկ բանաստեղծական
ձևի առանձնահատկությունները
2.Ուսումնասիրել Տերյանի <<Հրաժեշտի գազել>> բանաստեղծության չափերը
և հանգավորումը
3.Կատարել բառային աշխատանք` բացատրելով Տերյանի պատկերավորման և
արտահայտչական միջոցների օգտագործման վարպետությունը
4.. Կարդալ բանաստեղծությունը և բացահայտել բանաստեղծության
քնարական հերոսի հոգեբանական նրբերանգները







6.դաս- <<Երկիր Նաիրի>> բանաստեղծական շարքը
Նպատակը- Սովորեցնել գնահատել և արժևորել Տերյանի` հայրենիքի բախտի մասին գրված
բանաստեղծական շարքի փիլիսոփայությունը
Խնդիրները -1. Պարզաբանել, թե ինչ ազդեցություն թողեցին քաղաքական դեպքերն ու
իրադարձությունները հայրենասեր բանաստեղծի գործունեության վրա
2. Ամբողջացնել հայրենիքի անցյալի , ներկայի և գալիքի մասին տերյանական
խոհերը
3. Բացատրել հայ մտավորականության հոգեկան խռովքի ու տագնապի դրսևորումները օտար ափերին դեգերող բանաստեղծի երգերում
4. Իմաստավորել Երկիր Նաիրիի կենսունակության փիլիսոփայությունը ըստ Տերյանի քնարերգության


7.դաս-Բանաստեղծությունների մեկնաբանությունը
Նպատակը -Մեկնաբանել և վերլուծել բանաստեղծությունների գաղափարական
բովանդակությունը
Խնդիրները`1.Կարդալ և մեկնաբանել <<Երանի նրան>> բանաստեղծությունը, ներկայացնել
բանաստեղծի խոր ցավը հայրենիքի արյունոտ ուղիների մասին
2. Կարդալ և մեկնաբանել <<Մի՞թե վերջին պոետն եմ ես>> բանաստեղծությունը
բացահայտելով հայրենիքի ապագայի անորոշությունը
3. Կարդալ <<Մի խառնեք մեզ ձեր վայրի>> բանաստեղծությունը և ներկայացնել
բանաստեղծի լավատեսական տրամադրությունները դեպի պայծառ ու
լուսավոր ապագան



8.դաս.- Երկիր Նաիրիի պատկերը համանուն շարքում
Նպատակը- Ամբողջացնել արյունաքամ ժողովրդի հոգու արտահայտությունը երկիր
Նաիրրի պատկերում
Խնդիրները- 1. Բացատրել հեղինակի ծանր հիասթափությունը հեղափոխության անկումից
հետո
2.Մեկնաբանել մեծ տառապանքի վիրավոր երազների արտահայտությունը
<<Երկիր Նաիրի>>շարքում
3.Սոցիալիստական հեղափոխության հետ կապված բանաստեղծի հույսերն ու
երազանքները


9.դաս.-Գործնական աշխատանք
Նպատակը- Խմբավորել և դասակարգել Վ. Տերյանի ստեղծագործությունները
Խնդիրները -1.Գծապատկերների միջոցով ներկայացնելով բանաստեղծական շարքերը,
նրանց մեջ մտնող բանաստեղծությունները
2. Որոշել և աղյուսակներով ներկայացնել նրա քնարերգության թեմաները և նշել
հիմնական առանձնահատկությունները
3. Կատարել հետազոտական ինքնուրույն աշխատանք`բացատրել հեղինակի
բանաստեղծությունների հնչունային կողմի և հանգավորման
դրսևորումները համապատասխան օրինակներով


10դաս.- Թեմատիկ գրավոր աշխատանք
Նպատակը- Թեստի միջոցով ստուգել աշակերտների գիտելիքները Վահան Տերյան թեմայից
Խնդիրները-1. Հարցերը ընդգրկեն ա/ կենսագրական տեղեկություններ
բ/ ստեղծագործությունները
գ/ Տերյանի արվեստը
2. Ընդգրկել նաև աշակերտների վերլուծական, դատողական եզրահան-
գումներ պարունակող հարցեր և առաջադրանքներ

սցենարներ միջոցառումների համար

/տերեւները խմբված շշուկով խոսում են/

Դեղին տերեւ-կարմրիկ շա՞տ ես մրսում:

Կարմիր տերեւ-շա՜տ –շա՜տ…

Վախկոտ տերեւ- իսկ ես շատ-շատ վախենում եմ: երեկվա քամուց հետո տեղս բոլորովին չեմ գտնում: այն ի՜նչ սարսափելի քամի էր, սիրտս դող էր ընկել, լեզուս չորացել…

Դեղին տերեւ- լավ, լավ, հանգստացիր, ա՛յ վախկոտիկ…

Կարմիր տերեւ -պահ, պահ, անվախիս տեսեք, ծառաբնի խոռոչում ծպտվել ես ու մի բան էլ դեռ մեծախոսում՝ հանգստացի՜ր, հանգստացի՜ր…

Վախկոտ տերեւ- կռվելու ժամանա՞կ եք գտել դուք էլ, բա որ քամին նորից գա ու իր թեւերը փռի՜, բա որ արեւը մոռանա՜ մեզ ու հանկարծ քնի, մենք էլ մրսենք, շա՜տ մրսենք : բա որ  ջրին խառնվենք ու գնանք-թափվենք այն սառը գետը ու  մրսե՜նք, շա՜տ մրսենք…

/Սկսում է ավելի վախենալ ու կուչ գալ/

Դեղին տերեւ-ճառ ասելու փոխարեն ավելի լավ բան մտածեցի. Լսեք, հիմա բոլորիդ տրամադրությունը կբարձրացնեմ…

/երգում է  պարծենալով   ՝

ես տերեվն եմ ուժեղ,

Լա-լա-լա-լա-լա,

Ինձ նայեք, հիացեք,

Լա-լա-լա-լա-լա

Ինձ հետ մի վախեցեք,

Լա-լա-լա-……/

/Երգը կիսատ թողնելով եւ վերջին հնչյունները երկարացնելով՝ հանկարծ կանգ է առնում , երբ նկատում է հեռվից եկող ծաղրածուներին/:

Երեք ծաղրածու/ հեռվից երգելով գալիս են՝

Մեր  այս երգը մենք երգում ենք  

Շատ-շատ մեղմ,

Ու կրկնում ենք այս նույն երգը

Ոչ շատ մեղմ,

Եվ հետո նորից երգում ենք

Քիչ ուժեղ,

Իսկ հիմսա երգում ենք երգը

Շատ ուժեղ: թող նորից հնչի մեր երգը

Քիչ ուժեղ,

Եվ վերջին անգամ երգում ենք

Շատ, շատ մեղմ….

Առաջին ծաղրածու-վա՚հ, էս ու՞ր ընկանք. Իսկ ու՞ր է աշնան հանդեսը, ու՞ր են մանուկները, ու՞ր է աշունը:

Երկրորդ ծաղրածու-Հապա նայիր այնտեղ՝ այն մասում, տես՝ ինչպես է հաստաբուն կաղնին խոնարհվել քամու առաջ…

Երրորդ ծաղրածու- նայիր՝  այնտեղ երիտասարդ կեռասենիներն էլ են օրորվում մեղմիկ, անուշ խշխշում…

/Երեք ծաղրածուներն էլ սկսում են հիանալ եւ տարվել աշնան գույներով/

Աշխույժ ծաղրածու՝ / ծիծաղելով/- լավ հիշեցրիր, մի շատ լավ ոտանավոր հիշեցի կեռասենիների մասին, աշնան հանդեսի ժամանակ անպայման կարտասանեմ:

Առաջին ծաղրածու/ վերջին բառերը լսելով՝ նայում է աշխույժին/ -ի՞նչը կարտասանես…

Աշխույժ ծաղրածու- ինչպե՞ս թե ինչը /հպարտորեն/ , ոտանավորը…

Երկրորդ ծաղրածու-ի՞նչ ոտանավոր…

Աշխույժ ծաղրածու/ արտասանում է/

Կեռասենիներ, կեռասենիներ,

Դուք ծաղկանկար շորերով հարսներ,

Հիմա բացել եք դուք հարսնահանդես,

Ու պար եք բռնել զիզի հարսի պես…

երկրորդ, երրորդ ծաղրածուներ՝/միասին ծիծաղելով/-զիզի ՜ հարսի պես…

առաջին ծաղրածու- դե լավ էլի , մենք մոլորվել ենք , իսկ դուք անվերջ կատակում եք. Այստեղ ոչ մի հանդես էլ չկա, ոչ մի աշուն…

երկրորդ, երրորդ ծաղրածուներ/ դեռ ծիծաղում ու երգում են/-զիզի հարսի պես…

աշխույժ ծաղրածու –մի այստեղ նայեք, սրանից էլ լավ աշուն, տեսեք թե ինչքան դեղին-կարմիր տերեւներ կան  այստեղ, իսկական ոսկու օվկիան լինի ասես…

/արտասանում է/- հունդը լցվել է ոսկով,

                                Այգին ծփում է ոսկով,

Բերքն էլ ոսկի է դարձել,

Երգն էլ ՝ոսկի իր խոսքով…

Երկրորդ ծաղրածու-դու իզուր բանաստեղծ չդառար, թե չէ  ինչ ես,  քնարական մի պոետ՝ ցնդած մի ծաղրածու/ ծիծաղում են մյուսները/

Կարմիր տերեվ-/ ընկերներին դիմելով/ ծաղրածու՞:ես լսել եմ, որ ծաղրածուները վնաս չեն տալիս ոչ մեկին…

Վախկոտ տերեվ-/ուրախացած/-հա՞, ինչ լավ է/ ծափ է տալիս/

Դեղին տերեւ- նրանք ասացին, որ աշնան հանդեսի են գնում…

Կարմիր տերեւ- խնդրենք , մեզ էլ տանեն

Վախկոտ տերեւ/ուրախացած թռչկոտում է/ -ուռա՜, ուռա՜

Ծաղրածուներ / միասին/ -այս ի՞նչ ձայներ են

Առաջին ծաղրածու/ վերցնելով ՝ իր կողմ քաշելով վախկոտ տերեւվիկին/ ո՞վ ես դու…

Վախկոտ տերեւ- ես, ես, մենք ենք՝ աշնան տերեւները:

Կարմիր տերեւ- աշնան հանդեսի կարմիր- դեղին տերեվիկները.

Առաջին տերեւ- մեզ էլ կտանե՞ք ձեր հանդեսին…

/Մյուս տերեւները միասին /-տարե՜ք, տարե՜ք…

Աշխույժ ծաղրածու-իսկ դուք երգել , արտասանել գիտեք

Երկրորդ ծաղրածու- /հիշելով ծիծաղում է/ հա, զիզի հարսի պես….

Տերեվիկներ- գիտենք, գիտենք,

Դեղին տերեվիկ- մենք կարող ենք նույնիս պարել աշնամ մեղեդու տակ

/ հնչում է երաժշտություն. Պարում են սկզբում

 տերեւիկները, հետո նրանց են միանում ծաղրածուները/: