воскресенье, 20 декабря 2009 г.

սցենարներ միջոցառումների համար

/տերեւները խմբված շշուկով խոսում են/

Դեղին տերեւ-կարմրիկ շա՞տ ես մրսում:

Կարմիր տերեւ-շա՜տ –շա՜տ…

Վախկոտ տերեւ- իսկ ես շատ-շատ վախենում եմ: երեկվա քամուց հետո տեղս բոլորովին չեմ գտնում: այն ի՜նչ սարսափելի քամի էր, սիրտս դող էր ընկել, լեզուս չորացել…

Դեղին տերեւ- լավ, լավ, հանգստացիր, ա՛յ վախկոտիկ…

Կարմիր տերեւ -պահ, պահ, անվախիս տեսեք, ծառաբնի խոռոչում ծպտվել ես ու մի բան էլ դեռ մեծախոսում՝ հանգստացի՜ր, հանգստացի՜ր…

Վախկոտ տերեւ- կռվելու ժամանա՞կ եք գտել դուք էլ, բա որ քամին նորից գա ու իր թեւերը փռի՜, բա որ արեւը մոռանա՜ մեզ ու հանկարծ քնի, մենք էլ մրսենք, շա՜տ մրսենք : բա որ  ջրին խառնվենք ու գնանք-թափվենք այն սառը գետը ու  մրսե՜նք, շա՜տ մրսենք…

/Սկսում է ավելի վախենալ ու կուչ գալ/

Դեղին տերեւ-ճառ ասելու փոխարեն ավելի լավ բան մտածեցի. Լսեք, հիմա բոլորիդ տրամադրությունը կբարձրացնեմ…

/երգում է  պարծենալով   ՝

ես տերեվն եմ ուժեղ,

Լա-լա-լա-լա-լա,

Ինձ նայեք, հիացեք,

Լա-լա-լա-լա-լա

Ինձ հետ մի վախեցեք,

Լա-լա-լա-……/

/Երգը կիսատ թողնելով եւ վերջին հնչյունները երկարացնելով՝ հանկարծ կանգ է առնում , երբ նկատում է հեռվից եկող ծաղրածուներին/:

Երեք ծաղրածու/ հեռվից երգելով գալիս են՝

Մեր  այս երգը մենք երգում ենք  

Շատ-շատ մեղմ,

Ու կրկնում ենք այս նույն երգը

Ոչ շատ մեղմ,

Եվ հետո նորից երգում ենք

Քիչ ուժեղ,

Իսկ հիմսա երգում ենք երգը

Շատ ուժեղ: թող նորից հնչի մեր երգը

Քիչ ուժեղ,

Եվ վերջին անգամ երգում ենք

Շատ, շատ մեղմ….

Առաջին ծաղրածու-վա՚հ, էս ու՞ր ընկանք. Իսկ ու՞ր է աշնան հանդեսը, ու՞ր են մանուկները, ու՞ր է աշունը:

Երկրորդ ծաղրածու-Հապա նայիր այնտեղ՝ այն մասում, տես՝ ինչպես է հաստաբուն կաղնին խոնարհվել քամու առաջ…

Երրորդ ծաղրածու- նայիր՝  այնտեղ երիտասարդ կեռասենիներն էլ են օրորվում մեղմիկ, անուշ խշխշում…

/Երեք ծաղրածուներն էլ սկսում են հիանալ եւ տարվել աշնան գույներով/

Աշխույժ ծաղրածու՝ / ծիծաղելով/- լավ հիշեցրիր, մի շատ լավ ոտանավոր հիշեցի կեռասենիների մասին, աշնան հանդեսի ժամանակ անպայման կարտասանեմ:

Առաջին ծաղրածու/ վերջին բառերը լսելով՝ նայում է աշխույժին/ -ի՞նչը կարտասանես…

Աշխույժ ծաղրածու- ինչպե՞ս թե ինչը /հպարտորեն/ , ոտանավորը…

Երկրորդ ծաղրածու-ի՞նչ ոտանավոր…

Աշխույժ ծաղրածու/ արտասանում է/

Կեռասենիներ, կեռասենիներ,

Դուք ծաղկանկար շորերով հարսներ,

Հիմա բացել եք դուք հարսնահանդես,

Ու պար եք բռնել զիզի հարսի պես…

երկրորդ, երրորդ ծաղրածուներ՝/միասին ծիծաղելով/-զիզի ՜ հարսի պես…

առաջին ծաղրածու- դե լավ էլի , մենք մոլորվել ենք , իսկ դուք անվերջ կատակում եք. Այստեղ ոչ մի հանդես էլ չկա, ոչ մի աշուն…

երկրորդ, երրորդ ծաղրածուներ/ դեռ ծիծաղում ու երգում են/-զիզի հարսի պես…

աշխույժ ծաղրածու –մի այստեղ նայեք, սրանից էլ լավ աշուն, տեսեք թե ինչքան դեղին-կարմիր տերեւներ կան  այստեղ, իսկական ոսկու օվկիան լինի ասես…

/արտասանում է/- հունդը լցվել է ոսկով,

                                Այգին ծփում է ոսկով,

Բերքն էլ ոսկի է դարձել,

Երգն էլ ՝ոսկի իր խոսքով…

Երկրորդ ծաղրածու-դու իզուր բանաստեղծ չդառար, թե չէ  ինչ ես,  քնարական մի պոետ՝ ցնդած մի ծաղրածու/ ծիծաղում են մյուսները/

Կարմիր տերեվ-/ ընկերներին դիմելով/ ծաղրածու՞:ես լսել եմ, որ ծաղրածուները վնաս չեն տալիս ոչ մեկին…

Վախկոտ տերեվ-/ուրախացած/-հա՞, ինչ լավ է/ ծափ է տալիս/

Դեղին տերեւ- նրանք ասացին, որ աշնան հանդեսի են գնում…

Կարմիր տերեւ- խնդրենք , մեզ էլ տանեն

Վախկոտ տերեւ/ուրախացած թռչկոտում է/ -ուռա՜, ուռա՜

Ծաղրածուներ / միասին/ -այս ի՞նչ ձայներ են

Առաջին ծաղրածու/ վերցնելով ՝ իր կողմ քաշելով վախկոտ տերեւվիկին/ ո՞վ ես դու…

Վախկոտ տերեւ- ես, ես, մենք ենք՝ աշնան տերեւները:

Կարմիր տերեւ- աշնան հանդեսի կարմիր- դեղին տերեվիկները.

Առաջին տերեւ- մեզ էլ կտանե՞ք ձեր հանդեսին…

/Մյուս տերեւները միասին /-տարե՜ք, տարե՜ք…

Աշխույժ ծաղրածու-իսկ դուք երգել , արտասանել գիտեք

Երկրորդ ծաղրածու- /հիշելով ծիծաղում է/ հա, զիզի հարսի պես….

Տերեվիկներ- գիտենք, գիտենք,

Դեղին տերեվիկ- մենք կարող ենք նույնիս պարել աշնամ մեղեդու տակ

/ հնչում է երաժշտություն. Պարում են սկզբում

 տերեւիկները, հետո նրանց են միանում ծաղրածուները/:

 

 

 

 

1 комментарий:

  1. Ողջոյն..Կարդացի աշնանային միջոցառման այս հիասքանչ, պատկերավոր ու անչափ հետաքրիր սցենարը և անմիջապես ցանկութիւն ունեցայ խորին շնորհակալութիւն հայտնելու սցենարի հեղինակին`Արմինեին ինչպես նաև մարդկանց որոնք հրապարակեցին այս նիւթը համացանցը որպես միջոց օգտագործելով..ընդունեք իմ խորին երախտագիտութիւնն ու շնորհակալութիւնը այս հրաշալի անակնկալի համար..Մաղթանքս է որ Ձեր այսպիսի շնորհալի գործերը պահեն իրենց շարունակականութիւնը ի շահ հայ մանուկների...Ամենայն բարին Ձեզ

    ОтветитьУдалить